868468.jpeg_1465801389.jpeg

Արծաթափայլ

Այս  ցեղի ճագարներն   ստացել են 1945 թ. Ուկրաինայի Պոլտավական շրջանում: Արծաթափայլ ճագարները օժտված են լավ մսատվությամբ, շուտ եփվելու հատկությամբ  և այլ դրական որակներով: Ցեղը հաստատել են  1957թ-ին: Արծաթափայլ  ցեղի ճագարներին բնորոշ է արծաթա-կապտավուն գույնը` հին արծաթի գույնը, մաշկը հավասարապես գունավորված է այդ գույնով: Արտաքին մազերը սպիտակ գույնի են, ուղղորդվածները՝ սև: Մորթին կապույտ Է: Ձագերը  ծնվում են սև գույնով, իսկ արդեն 7 շաբաթականում   ստանում են ցեղին բնորոշ գույնը: Այս ճագարներն ունեն  ամուր կառուցվածք, մարմինը կոմպակտ, ամուր,

55-57սմ երկարությամբ: Գլուխը ոչ մեծ, ականջները կարճ, ուղիղ: Կուրծքը լայն և խորունկ, ուսերի հետ կազմում է  35-36 սմ, ոչ մեծ ենթակրծքով: Մեջքը հավասար, ուղիղ, լավ մկանոտ: Գոտկատեղային հատվածը լայն: Վերջույթներն  ամուր են  և ուղիղ: Մեծ ճագարների քաշը 5-5,5 կգ /երբեմն 6-6,5կգ/ :Էգերը պտղաբեր են,մեկ ծնի  ժամանակ կարող են ունենալ 8-10 ձագ: Նորածին ձագերի քաշը 72-75 գրամ է,աճում են արագ: Երկու ամսականում քաշը 1,7-2 կգ, 3ամսականում 2,7-2,9 կգ,4 ամսականում գրեթե 4 կգ:

Ռուսաստանում ցեղը տարածված է կենտրոնական և արևմտյան շրջաններում, հատկապես Տուլայի շրջանում, իսկ Ուկրաինայում ՝ Պոլտավայի շրջանում: Կան տնտեսություններ նաև Թաթարստանում: Այս ցեղատեսակը ցրտադիմացկուն է, ընտելացված են բներում մի քանի հարկերով պահելուն, սննդի հանդեպ քմահաճ չեն: Ճագարների բուծումը փակ տարածքներում կարող է բերել պտղաբերության մակարդակի նվազման: