index_orangeminirexrabbit.jpg_1475490597.jpg

Ռեքս

Ռեքս ճագարները ծագումով առաջացել են ֆրանսիայում 1919թվականին: Այս ցեղատեսակը ներկայացվել է ցուցահանդեսին 1924թ-ին, իսկ 1925թ-ին պաշտոնապես գրանցվել են: Մեզ մոտ ներմուծվել են Գերմանիայից:

Այս ճագարների մորթին խիտ է, փափուկ, փայլուն և մետաքսանման: Նրանք չունեն շերտավորում, ինչից թվում է թե կտրված է, ասես թավշյա լինի, իսկ  մորթին շատ թանկ է գնահատվում: Այս ցեղատեսակի ճագարներն ունեն գրեթե 20 գույն` սև, սպիտակ, բաց կապույտ, մուգ դարչնագույն և այլն:

Ռեքս ցեղատեսակի նկարագրությունն ու չափանիշները

Ռեքսերի միջին քաշը կազմում է 3-ից մինչև 4.5կգ: Նրանք ունեն երկարակլորավուն իրան(40-54սմ),  ձգված ոչ մեծ չափի գլուխ, ականջները`միջին ուղղահայաց: Կրծքավանդակը խոր, բայց նեղ է (30-35սմ): Կխմաքը բարակ, նուրբ և փխրուն է, իսկ մեջքը` նեղ, երկար և մի փոքր կուզիկ է: Մորթին խիտ է, փափուկ, թավշյա, երկարությունը`1-2սմ: Թաթերն ուղիղ են, բարակ, եղունգները համապատասխանում են մորթու գույնին:

 Մեկ ծննդաբերության ժամանակ էգ ճագարն ունենում է 5-6 ձագ, մեկ տարվա մեջ`

4-5 ծննդաբերություն: Ձագերն ունեն աճի միջին արագություն: Մսի քաշը կազմում է 680գրամ, և ամսականում քաշը կազմում է 2.32 կգ:

Ինչպե՞ս ընտրել լավ անհատին

Առողջ ճագարն ունի հաստ մորթի: Մազիկներն աճում են ուղղահայաց մազարմատի նկատմամբ.մեջքի մորթու երկարությունը պետք է կազմի 14-17մմ: Նրա առանձին մազիկներն ալիքաձև և ոլորուն չեն: Եթե ճագարին շոյենք մորթու աճի ուղղությանը հակառակ, ապա այն պետք է նորից վերադառնա իր նախկին դիրքին: Հակառակ դեպքում դա կնաշանակի, որ նրանց մորթին բարակ է: Ծոծրակ և փորի հատվածում կարող են լինել ոլորուն և ալիքաձև մազիկներ. Առողջ ճագարն ունի մաքուր պոչիկ, պարզ աչքեր, չոր քթիկ, և վզից  բռնելիս նա չպետք է սվսվա, այլ պետք է լարվի ինչպես զսպանակ: Ճագարը պետք է ունենա լավ ձևավորված կմախք և ցեղին հատուկ իրան և գլուխ:

Սպասարկումն  ու խնամքը

Ռեքսերի օրգանիզմը տարբերվում է մեծ քանակի թթվածնի պահանջով և ինտենսիվ նյութափոխանակությամբ: Նրանք դիմանում են ցրտին(մինչև -20◦C), բայց զգայուն են տաքություն և արևի ուղիղ ճառագայթների նկատմամբ: Նրնաց հակացուցված է խոնավությունը, քամին, օդի մեջ մեծ քանակությամբ փոշին և ածխաթթու գազը: Նրաnց համար իդեալական պայմանները հետևյալն են` խոնավությունը` 50%, ջերմաստիճանը` +18/+20◦C: Այս ցեղատեսակի ճագարների սննդակարգում պարտադիր պետք է լինի ծղոտ: Ամռանը պետք է ավելացնել թեթև չարացված խոտ: Փոքրիկ հացահատիկներին պետք  է պատվաստել 35 օրականից ոչ շուտ, 500գրամից ոչ պակաս: Պատվաստում են հեմոռագիկ վիրուսային հիվանդությունից, ինչպես նաև միքսոմատոզ վիրուսային հիվանդությունից: Ճագարիկը պետք է լինի առողջ և անցնի դեգելմիզացիան: