Калифорнийская-порода-кроликов.jpg_1465803761.jpg

Կալիֆոռնիական

    20 -րդ դարի  ամերիկացի  հանրաճանաչ  ճագարաբույծ  Ջորջ  Վեստը  ստեղծեց   նոր ցեղի   ճագար և  անվանեց  կալիֆոrնիական  (այն նահանգի  անունով, որտեղ  նա ապրում էր):Մի շարք սելեկցիոն փորձարկումներից  հետո  այս  ճագարաբույծը  ստացավ բավականին գոհացնող  արդյունք: Չնայած  այս  ամենին, առաջին  10  տարին այս ցեղն  այդքան  ճանաչված չէր, որքան  հիմա: Մսարտադրության  բնագավառում  այս  ցեղի  ճագարները  հանդիսանում   են  ամենալավագույնն   աշխարհում: Նրանց  բուծում  են հատուկ ֆերմաներում: Ցեղի ստեղծման համար մասնակցություն են ունեցել  շինշիլովյան, նորզելանդական և հիմալայան ցեղի ճագարները: Միջին քաշը 4-4.5կգ-ից  հասնում է մինչև 5կգ, ավելին ցանկալի չէ (այլապես ճարպոտ կլինի): Մարմինը կոմպակտ է մինչև 50սմ երկարությամբ, ետnամասը գնալով լայնանում և կլորավուն է դառնում: Գլուխը փափկավուն է,ականջները ուղղահայաց, ոչ շատ երկար: Գույնը հիմալայան(ռուսական սպիտակ կզաքիսի)նման: Մարմինը սպիտակ է:  Մուգ մասը միայն ոտքերն  են, քիթը, ականջներն,և պոչը): Ոտքերն երկար չեն, մի քիչ ավելի հաստ, աչքերը վարդագույն են: Մորթին բավականին լավն է և խիտ, երկարությամբ սանրելու  դեպքում մազերը հեշտությամբ վերադառնում են նախկին դիրքին և պահանջում են լավ  խնամք :

 Որոշ փաստերի համաձայն, այս ցեղատեսակը ըստ աշխարհում տարածվածության լավ մսատու ցեղ է: Բավականին հեշտ  է ադապտացվում   տարբեր կլիմայական պայմաններին: Էգերն  ունեն արագ աճի առանձնահատկություն:  3 ամսական հասակում հասնում են մինչև 2.5կգ, 4 ամսեկանում՝ 3կգ-ի: Ունենում են մինչև 10 ձագուկներ և լավ խնամում են նրանց: Այս ցեղի համար անհրաժեշտ է մեծ վանդակ: