ааа.jpg_1530092229.jpg

Նոր զելանդական սպիտակ

Նոր զելանդական սպիտակ ճագարի ցեղը շատ արագ հասունացող և բեղմնավոր է: Էգերն  առատ կաթ են ունենում: Բեղմնավորման համար նրանք պիտանի են արդեն 4,5-5 ամսեկան հասակից: Միջինում նրանք ծնում են 8-10 ձագ և առատ կաթի շնորհիվ կարողանում են ապահովել բոլոր ձագերի սնուցումը՝ մինչև այն պահը, երբ արդեն հարկավոր է ձագերին առանձնացնել մորից: Ճագարաբուծության լայն պրակտիկայում , ինչպես նաև մասնավոր տնտեսություններում այս ցեղի մեկ էգից ստանում են 30 և ավելի ճագար: Ձագերը շատ արագ են աճում և արդեն 12 ամսեկանում նրանցից  յուրաքանչյուրը կշռում է 2,5 կգ.: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նորզելանդական սպիտակ ճագարի ձագերի մոտ մսի քաշի 1 կգ  մասսայի ավելացմանը կարելի է հասնել ընդամենը 3 կգ. համակցված կերեր միջոցով, ընդ որում այստեղ մտնում են նաև այն կերերը, որոնք ծախսվել են մայր ճագարի վրա՝ սկսած նրա բեղմնավորման պահից, մինչև ձագուկներին իրենից առանձնացնելը: Այս ցեղի ճագարի ձագուկները ծնվում են սպիտակ և հասունացման  ընթացքում (3,5-4 ամսականում) ձեռք են բերում հասուն ճագարներին հատուկ երանգավորումը: Նորածինները շատ արագ են աճում, 2 ամսում նրանց քաշը հասնում է 2 կգ.-ի: Հասուն էգ ճագարների կենդանի քաշը միջինում տատանվում է 4,7-5,2 կգ., իսկ որձերինը՝ 4,5-5 կգ.-ի սահմաններում: Այս ցեղն առաջին անգամ  ներկրվել է մեր երկիր 1970թ.-ին: Կենտրոնական կոոպերատիվային միությունը վերջին տարիներին շատ անգամներ է ներմուծել տվյալ ցեղի ճագարներ  Հունգարիայից և Իտալիայից, դրանք ևս, համեմատաբար լավ են հարմարվել մեր կլիմայական պայմաններին: Հանգամանքը, որ այս ցեղի ճագարների թաթիկները շատ մազոտ են, հնարավորություն է տալիս նրանց հաջողությամբ պահել և բազմացնել ցանցապատ հատակի վրա: Շատ լավ արդյունքներ են ստացվում  նորզելանդական սպիտակ ճագարի էգերի և կալիֆոռնիական ճագարների խաչասերման արդյունքում: Ճագարաբուծությամբ զբաղվողները պետք է նաև իմանան, որ շատ արագ է աճում նաև նորզելանդական սպիտակ էգ ճագարի և բելգիական հսկայի (վելիկան) խաչասերման արդյունքում ստացված սերունդը:

Նոր զելանդական սպիտակ ճագարներն  իրենց աճի արագ տեմպերի պատճառով դեռևս երիտասարդ տարիքում ճարպակալման հակում ունեն: Առաջին անգամ նրանց հարկավոր է զուգավորել 4,5-5 ամսական տարիքից ոչ ուշ: Բազմացման ակտիվ ընթացքի ժամանակ էգ ճագարները պետք է բեղմնավորվեն ձագերին ծնելուց հետո 10-ից 20-րդ օրերի ընթացքում: Հակառակ դեպքում, եթե այդ պրոցեսը ավելի հետաձգվի, նրանք պասսիվությունից ճարպակալում են և դժվարությամբ են բեղմնավորվում: