Մեր մասին

 Ճագարաբուծական ֆերմա հիմնադրելու մտահաղացումը «Սիմիրամ» ընկերության հիմնադրի մոտ ծագել է դեռ 2009թվականին, որի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանում զարգանա անասնաբուծության այս ճյուղը, քանի որ Հայաստանում նմանատիպ ֆերմաները գրեթե բացակում են: Ծրագիրն իրականացնելու համար անցկացվել է  հետազոտություններ, ուսումնասիրություններ, տարբեր երկրներում, հիմնականում` Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում: Երկար փնտրտունքներից հետո ծրագիրն իրականացնելու ժամանակն էր: Ֆերման հիմնադրելու ժամանակ շեշտը դրվում է առանց թափոնների արտադրություն հիմնելու վրա, որտեղ օգտագործվելու է գրեթե ամեն ինչ: Ուսումնասիրություններից հետո հիմնադիրն եկել է այն եզրակացության, որ ճագարաբուծական ֆերման պետք է հիմնվի Միխայելովյան տեխնոլոգիայի վրա: Տեխնոլոգիան իրենից ներկայացնում է ճագարների շեդային բացօթյա պահվածք, որն ունի մի շարք առավելություններ, որոնցից ամենակարևորը բարձրարժեք մորթիներ և միս ատանալն էր: Սանկտ Պետերբուրգից ներկրվել են  38գլուխ( 36ճագարամայր, 2արտադրող) ճագարներ, որից հետո հիմնադրվեց ֆերման: 2012թվականի ապրիլի 1-ին սկսվում է ընկերության բուռն գործունեությունը: Այն պետք է հայաստանյան շուկային  մատակարարեր բարձրորակ և բարձրարժեք ճագարի միս, մորթյա իրեր: Ընկերության զարգացման  սառաջին քայլերն  եղել են բավականին դժվար` մեծ ուժ ու կորով ցուցաբերելով կարողացել են հասնել այն արդյունքին, որն ակնհայտ երևում է այսօր: Այնուհետև ընկերությունը ձեռնամուխ է լինում նոր ցեղերի բուծման գործում և Ուկրայինայից ներկրվում են բարձրարժեք  տոհմային ճագարներ` Նոր զելանդական  սպիտակ և Կալիֆոռնիական ցեղեր: Այսպիսով ՌԴ-ից  ներկրված աքսելերատ Սպիտակ հսկա  և Արծաթափայլ ցեղերին միանում են նաև Կալիֆոռնիական և Նոր  զելանդական սպիտակ ցեղեր:

  Տեղում  ընտրության միջոցով  պահպանվել են լավագույն մթերատվություն ցուցաբերած ճագարամայրերը: Սերնդի որակի բարձրացման նպատակով և ներկայումս ֆերմայում բուծվում են միայն ու միայն բարձր մթերատվությամբ և պտղաբերությամբ օժտված ճագարներ: Սա կարևոր հանգամանք է յուրաքանչյուր ֆերմայի շահույթաբեր  աշխատանքի համար: Ընկերությունում արտադրված ճագարամիսը մեծ ճանաչում է գտել  և սիրվել է  սպառողների կողմից, քանի որ էկոլոգիապես մաքուր է և զերծ ճագարի մսին հատուկ միզանյութի հոտից, քանի որ ճագարները պահվում են  դրսում  և հիգենիկ միջոցառումները կատարվում է  պատշաճ մակարդակով: Այսօր  ճագարների թիվը գերազանցում է 1300-ը:  Տարիների ընթացքում ընկերության արտադրանքը բավականին մեծ ճանաչում գտավ հայ սպառողների շրջանում՝ անհրաժեշտություն առաջացնելով համագործակցությունը բարձրացնել նոր, ավելի կարևոր մակարդակի վրա՝ հիմնել համատեղ արտադրություն: 

  Ֆերմայում օրը սկսվում է ճագարների պարտադիր զննմամբ: Հատուկ համակարգչային ծրագիրն է հուշում թե ի՞նչ անենք, ի՞նչպես կազմել սննդի չափաբաժինն  ու այլ միջոցները:

 Սնունդը համակցված կերն է անհրաժեշտ բաղադրիչներով: Չինաստանի օրինակով ֆերմայում ճագարների համար ապահովում ենք դասական երաժշտություն, քանի որ չափազանց նրբազգաց են, իսկ ավելորդ աղմուկը ` ցանկալի չէ:

  Ձմռանն ավելի հարստացված վիտամիներով կեր ենք տալիս, քանի որ ցրտին դիմանալու համար կենդանին ստիպված է լինում շատ էներգիա սպառել: Հետաքրքիր մի դիտարկում. ձմռանը կենդանի մորթին ավելի որակյալ է լինում մի պարզ պատճառով` ամառվա շոգին կենդանին ձգտում է առավելապես  զերբազատվել սեփական մորթուց:

  Ֆերմայում գործում է կերի պահեստամասի արտադրամաս, իսկ հարևանությամբ` սպանդանոցն է, որտեղ բերվում են 90-100 օրեկան ճագարներ, որոնք էլ ենթակա են լինում սպանդի:  Մորթն իրականացվում է հատուկ դանակների միջոցով: Մորթի ենթարկվելուց հետո կենդանու միսը հատուկ փաթեթավորման տեսքով հայտնվում է սառնարանում: Ֆերմայում գործում է նաև մորթու մշակմամբ արտադրամաս, որով զբաղվում է դերձակը: Պատվիրատուները նախապատվությունը տալիս են անթև մուշտակներին, քանի որ Հայաստանում ձմեռը մեղմ է լինում: Պատրաստում ենք նաև  գործած ձեռնոցներ` համադրելով դրանք ճագարի մորթիով:

Ընկերությունը զբաղվում է նաև  խոզի բարձրորակ կերի արտադրությամբ և վաճառքով: Մինչ այսօր իրականացվում են տեխնիկական  այլ աշխատանքներ տվյալ ոլորտի զարգացման համար: Եզակի արտադրություններից մեկն է, որը չի ախտոտում շրջակա միջավայրը: Ճագարաբուծությամբ զբաղվող մասնագետները սեփական փորձով պնդում են դրսում ընդունված ու զարգացում ապրող ճյուղ է, իսկ  Հայաստանում ևս կարող է լինել հեռանկարային: